Միացյալ Նահանգները միջուկային համաձայնությունից հետո առաջին անգամ պատժամիջոց է սահմանել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեղ Լարիջանիի նկատմամբ:
Իրանի խորհրդարանի նախագահի եղբոր հետ միասին այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ԻԻՀ 14 պաշտոնյայի և կազմակերպության նկատմամբ ևս պատժամիջոցներ է սահմանել, որոնց թվում են ԻՀՊԿ կիբեռպաշտպանության կազմակերպությունը, Իրանի ինքնաթիռաշինական արդյունաբերության մի շարք կազմակերպություններ և այլ անձինք ու ընկերություններ: