Տարին սկսվեց միանգամից տարբեր լարված իրավիճակներով: Նախ Ադրբեջանի սահմանամերձ շրջաններից մեկում բնակվող ադրբեջանական ընտանիքը ցանկություն էր հայտնել Հայաստանից ապաստան խնդրել և սահմանը հատել: Հունվարի 8-ից հետո, երբ նրանք հայտարարել էին իրենց մտադրության մասին, ընտանիքի մասին այլևս ոչ մի տեղեկություն չկա: Վերջիններս բողոքում էին Ադրբեջանի իրավապահ մարմինների գործողություններից: Հնարավոր է ,որ ընտանիքի անդամները հետապնդվել և ենթարկվել են հալածանքների: Ամենայն հավանականությամբ նրանք ձերբակալվել են Մադաթ Գուլիևի ԱԱԾ զորքերի կողմից ու շուտով կլսենք նրանց դժբախտ պատահարների մասին:

Դեպքից երկու օր անց՝ հունվարի 10-ին, կրկին ադրբեջանական աղբյուրների հայտարարության համաձայն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներից մեկը զոհվել էր առաջնագծում: Զինվորի մահվան մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չեղավ, սակայն համացանցնում տարածվեց նրա թաղման ժամանակ արված լուսանկարները, ինչից պարզ երևում էր, որ զինվորի թաղումը կաղմակերպվել էր գյուղում, որին ներկա էին միայն հարազատները և 1-2 զինվորական: Թաղումը կրկին ոչ մի պաշտոնական աղբյուրներով չլուսաբանվեց, զինվորը չպարգևատրբեց և Ադրբեջանին հատուկ ձևականությամբ չհերոսացվեց: Մահացողը ազգությամբ թալիշ Ասիման Շահմարովն էր:

Տարվա դեռ առաջին ամիսը չավարտված Ադրբեջանում դեռ այս երկու դեպքերն են բացահայտվել, որը երկրի ղեկավարությունը թաքցրել է: Երկու դեպքում էլ պաշտոնական հաղոդրագրություններ չեն եղել:

 

Աշոտ Ասատրյան