Գաղտնիք չէ, որ համացանցը այն վայրն է, որտեղ չկա սահման թշնամու և յուրայինի միջև, ուստի հենց համացանցում պետք է լինեք շատ զգույշ ամեն խոսքի, հրապարակման նկատմամբ: Քանի որ զորակոչը մեկնարկվել է, իսկ այս տիրույթում քիչ չեն բանակ գնացող տղերքը, ուստի խնդրելու նման պահանջում եմ, որպեսզի առավել ուշադիր լինեն տղերքը հենց այս տիրույթում: Մի քանի կանոններ կան, որոնք ցանկալի կլինի պահպանել.


1. ձեր հրապարակումները դրեք հասանելի միայն ընկերների համար,
2. մինչև ծառայության ավարտը չընդունեք ոչ ոքի ընկերության առաջարկը, եթե անձնապես չեք ճանաչում տվյալ անձին: Հատկապես ուշադիր եղեք աղջկա նկարներով ու անունով հաշիվների նկատմամբ,


3. մի հրապարակեք, թե որտեղ եք անկցկացնելու ձեր ծառայությունը, ում պետք է նա կիմանա,
Կարծում եմ, որ այս ամենի պահպանումը հենց առաջին հերթին մեր տղերքի անվտանգության համար է կարևոր...


Բարի Հայրենիքի պաշտպանություն...

 

Կարեն Հովհաննիսյան