Գերմանիան հրաժարվում է կատարել ՆԱՏՕ-գծով իր ֆինանսական պարտավորությունները, մեծացնում է Եվրամիության բյուջե իր ֆինանսական հատկացումները և էապես սահմանափակում է ներգաղթը:

 

«Դոյչե վելլեյի» տեղեկությամբ պառլամենտական ընտրություններից 4 ամիս անց Գերմանիայում վերջապես հստակեցվում է կոալիցիոն կառավարության ծրագիրը։
Կառավարող կոալիցիայի անդամները երեկ միայն համաձայնացրել են նոր կառավարության ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է կրճատել միգրանտների ներգաղթը և այն սահմանափակել տարեկան 220 հազար փախստականով և խստացնել (փոխել) ներգաղթային օրենսդրությունը։ Ընդ որում, նախատեսվում է նաև խստացնել փախստականների՝ ընտանիքի միավորման հայտով սեփական ընտանիքի անդամներին Գերմանիա բերելու հնարավորությունը՝ այդ տարբերակի համար ամսեկան առավելագույն քվոտա սահմանելով 1000 ընտանիքի անդամ։


Նոր ներգաղթային օրենքը, սակայն, չպետք է սահմանափակի բարձրորակ մասնագետների ներգաղթի գործող պայմանները։

Կառավարող կոալիցիան իր վերջապես համաձայնեցրած ծրագրում նախատեսում է նաև Բունդեսվերի մարտունակության և ֆինանսավորման «օպտիմալացում», սակայն փաստաթղթում ոչինչ չի նշվում ՆԱՏՕ-ի կանոնադրությամբ նախատեսվող ՀՆԱ-ի 2 տոկոս ռազմական ծախսերին հատկացման մասին։ Փոխարենը Գերմանիայի կառավարությունը նախատեսում է այսուհետ ավելի շատ ֆինանսներ հատկացնել Եվրոպական Միության բյուջե ու դրա շրջանակում իրականացվող նախագծերին։


Ֆրանսիայի նախագահ Մաքրոնն արդեն հասցրել է ողջունել Գերմանիայի կառավարության այդ ծրագրի նախագիծը։

 

Հ.Գ. Մի խոսքով, գերմանակենտրոն մայրցամաքային Եվրոպան փաստացի որոշում է, որ ինքը ՆԱՏՕ-ին տալու ոչինչ չունի (անգամ կազմակերպության անունը իր ծրագրերում չի նշում)։ Դե իսկ եթե վտանգ ունեբան որևէ մեկից, Ամերիկան թող հասնի-փրկի էլի, բա էլ ինչի համար է ինքը։))))