Որքան էլ այս կամ այն կառավարության կողմից ներկայացվող հիմնավորումները ճիշտ լինեն կապված ռիսկայնության հետ, կրիպտոարժույթներից խուսափելու կոչերը կառավարությունների՝ իշխանություն կորցնելու մտավախությունից են բխում:
Բանն այն է, որ, հանդիսանալով բացառապես սպեկուլյատիվ գործիք, որը չի վերահսկվում աշխարհի ոչ մի կառույցի կողմից (դեռևս չկան վերահսկողության լծակներ), դրանց առքուվաճառքով զբաղվողներին տալիս են ֆինանսական բացարձակ ազատություն, ինչը կարող է իշխանափոխության շատ առանձնահատուկ մեխանիզմ դառնալ:
Չի բացառվում, որ ֆինանսական առաջատար կառույցների կողմից արդեն իսկ մշակվում են վերահսկողության մեխանիզմներ: Եվ գլոբալ ֆինանսական աշխարհը մեծ փոփոխություններ կկրի, եթե հանկարժ որևիցէ կառույցի կողմից գտնվի այդ մեխանիզմը: