Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հաստատել է, որ սկսում են լուրջ փոփոխություններ իրականացնել Facebook- ում:
«2018 թվականին մեր հիմնական առաջնահերթություններից կլինի երաշխավորելը, որ մարդիկ լավ են անցկացնում իրենց ժամանակը Facebook-ում: Մենք մեզ պատասխանատու ենք համարում նրա համար, որ մեր ծառայությունները նպաստեն մարդկանց բարեկեցությունը: Լուրջ ուսումնասիրություններ ենք կատարել, լսել ենք գիտական հանրության կարծիքը, խոսել ենք համալսարանների առաջատար փորձագետների հետ»,– Facebook-ի իր էջում այսօր գրել է Մարկ Ցուկերբերգը: «Առաջին փոփոխությունները կտեսնեք News Feed-ում, որտեղ ավելի շատ բան կտեսնեք ձեր ընկերներից, ընտանիքից եւ խմբերից եւ ավելի քիչ՝ բիզնեսից, բրենդներից եւ մեդիայից», – հաստատել է Facebook-ի հիմնադիրը: