Սեյրան Օհանյանը տարիներ առաջ հենց այս օրը՝ հունվարի 12-ին, հրամանատարներին ինքնուրույն գործելու հնարավարություն և ազատություն տվեց:

2015 թվականի հունվարի 12-ին Կ.Դեմիրճյանի անվան համալիրում հրավիրած խորհրդակցության ժամանակ ՀՀ Պաշտպանության այժմ նախարար Սեյրան Օհանյանը քննարկեց անցած տարվա սահմանային լարվածության հետևանքները: 2014 թվականը շատ ծանր տարի էր եղել ՀՀ զինված ուժերի համար: Լարված էր եղել հունվար ամիսը, այնուհետև ապրիլին դեպքեր եղան սահմանին, այնուհետև մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, լարված էին հուլիս-օգոստոս ամիսները, իսկ այնուհետև զորավարժությունների ընթացքում մեր ուղղաթիռը խոցվեց:

Նշված բոլոր դեպքերից հետո հայկական զինված ուժերը պատվով պատժել էին թշնամուն , որի արդյունքում ադրբեջանական բանակը մեծ կորուստներ էր կրել: Սակայն իրավիճակը ստիպում էր ոչ միայն պատժել ու պատասխան տալ, այլ նաև նախահարձակ լինել՝ չթողել, որ թշնամին գործի:

Մենք պետք է դիվերսիոն գործողությունների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք և որոշ դեպքերում նախահարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը: նախկին նախարարն ընդգծեց, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ:

«Բոլորին կոչ եմ անում տալ հրամանատարներին այդ ազատությունը»,-ասաց նախարարը:

Ու հենց այս ազատության շնորհիվ փրկվել են մի շարք կյանքեր ու մի շարք հրամանատարների տեղում կատարած ճիշտ որոշման արդյունքում պահպանվել են հայրենիքի սահմանները: Նման ազատությունը մի փոքր ուշ տրվեց մեր բանակին, սակայն այն կարողացանք օգտագործել օգուտ մեզ: Թշնամուն պետք է ոչ միայն պատժել իր արածի այլ նաև չարածի համար՝ չթողնել , որ նա իրականացնի իր սև գործը: