ԱՄԷ-ի արտգործնախարարն օրեր առաջ Թվիթերում անդրադարձել էր Առաջին աշխարհամարտի Մեդինայի դեպքերին, երբ քաղաքը վերահսկող օսմանցիները դիմադրություն էին ցուցաբերում բրիտանացիներին:

 

ԱՄԷ-ի արտգործնախարարը տեղադրել էր մի հղում, որտեղ օսմանյան դիմադրության ղեկավար Ֆահրեդդին փաշան ներկայացվում էր որպես գող ու իր կողմից հավելել էր, որ հենց նրա նմաններն էին Էրդողանի նախնիները (որոշ մանրամասներ՝ այստեղ): Բնականաբար, դրան հետևեց սոցիալական մեդիայում փոխհրաձգությունը, և հիմա էլ Թուրքիայում որոշել են առավել կիրառական ու կրեատիվ պատասխան տալ:

 

Այն փողոցը, որտեղ Թուրքիայում ԱՄԷ դեսպանությունն է, կոչել են Ֆահրեդդին փաշայի անունով և արդեն փոխել ցուցանակները: Հարևան փողոցն էլ կոչել են «Մեդինայի պաշտպանություն» անունով:

 

Գևորգ Պետրոսյան