ՃՎՃՎ Արոյի որդիների հետ կատարված իրադարձությունների մեղավորը քննչական կոմիտեն է ուրիշ ոչ ոք:
Հիմա գրածս մեկ նախադասությունը հիմնավորեմ բառացի: ՃՎՃՎ Արոյի որդին՝ Սերժ Վարդանյանը բացահայտ կերպով պոկելու եղանակով հափշտակել էր Կարեն Արայի Գասպարյանի պարանոցի՝ զգալի չափերի 200.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա վզնոցը: Դեպքի առթիվ 05.10.2017թ. ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (կողոպուտ) հարուցվել է քրեական գործը: «Կատարած հանցավոր արարքի համար Սերժ Վարդանյանին 13.10.2017թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 176-րդ հոդվածի 1-ին մասով եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ստացվում է, որ Ոստիկանությունը հանցանք կատարողին բռնել բերել տվել էր քննիչին, քննիչը բաց էր թողել: Օպերը բռնում ա, քննիչը կաբինետում բաց ա թողում, ու հանրությունը, շատ ժամանակ քննչականի ու ոստիկանության լիազորությունները չտարբերելով, մեղադրում ա ոստիկանությանը:
Անցնում ա մի շատ քիչ ժամանակ, ու ստորագրությամբ դրսում գտնվող Սերժ Վարդանյանը նոր հանցավոր արարք ա կատարում: Դեկտեմբերի մեկին հարուցվում ա երկրորդ քրեական գործը, որը մինչև դեկտեմբերի 26-ը մնում ա սառած վիճակով, որ ՝ 26 օր անց, քննիչը որոշում ա, որ երկու գործերը պետք ա միացնեն: Դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 8-ը քննչականը լռում ա: Հունվարի 8-ին նոր «որոշում են», որ հայտնի օլիգարխի թոռանը պետք ա հետախուզել:
Ոստիկանությունը, որ օրը ստանում ա քննչականի հետախուզման մասին որոշումը, նույն օրը բռնում բերում տալիս ա քննիչին:
Եթե ամիսներ առաջ, քննիչը բաց չթողեր, ստորագրություն չվերցներ, երկրորդ հանցանքը լինել չէր կարող:
Եկեք բոլորս քննադատենք ոստիկանությանը, օպերներին, բայց նրա համար, որ նրանք վատ բան անեն: Օրինակ բաժնում մարդ ծեծեն, կաշառք վերցնեն, գլուխները տան պատին, բայց թացը չորի հետ խառնել սխալ ա:
Էս ամբողջ շղթայի պատասխանատուն Աղվան Հովսեփյանի ղեկավարած քննչական կոմիտեն ա, իրա քննիչներով:
Ու մի կառույցը մյուսի աշխատանքը չհարգելով, իրավական համակարգում ստեղծել են այնպիսի իրավիճակ, որը վնասում ա պետությանը:
Հարգելի ընկերներ ջան, ոստիկանությունը պատասխանատու ա հասարակական կարգի պահպանման, հանցագործություն կատարած անձանց բռնելու (օպերատիվ աշխատանք), օպերատիվ տվյալներ իրացնելու, հանցագործություններ կանխելու և նման այլ բաներ: Ախպեր քննություն անողը, դատողը, մեղադրողը, դրանք այյլ մարմիններ են...
Հարություն Մկրտչյան