Մեր երկրում երթևեկության կուլտուրան մնում է ցածր մակարդակի վրա:
Հետիոտների կողմից ոչ թույլատրելի վայրերով փողոցների հատումն ուղղակիորեն իրական սպառնալիք է ստեղծում ողբերգական ելքերի համար:
Ես ինքս վարում եմ ավտոմեքենա և ամեն օր ականատես լինում տասնյակ հետիոտների, ովքեր ուղղակիորեն խաթարում են երթևեկությունը:
Ժողովու՛րդ, մենք ինքներս ենք մեր անկարգապահությամբ մինչև օրս հանդուրժել զանազան արտոնյալների կողմից կատարվող ապօրինություններին, որոնց արդյունքում նաև մարդկային ճակատագրեր են խորտակվում...
Սա իսկապես լուրջ խնդիր է, և ես կարծում եմ, որ այս հարցին չափից դուրս պետք է լուրջ վերեբերվել...
Նորայր Նորիկյան