Պաշտպանության նախարարությունը, ոչ էլ Պաշտպանության Բանակը զոհեր/վիրավորներ թաքցնելու նպատակ չունի։ Հազար անգամ ենք համոզվել դրանում։ Ու չեն էլ թաքցնում։ Լինում է, որ ուշացնում են դեպքերի մասին տեղեկատվությունը։
Բայց գոնե թե իմ իմացած բոլոր նման դեպքերում, այդ «ուշացումը» շատ հիմնավոր պատճառներ է ունեցել՝ կա՛մ գործողություններ էին դեռ շարունակվում, կա՛մ ուզում էին այնպես անել, որ զոհվածի հարազատները ողբերգական լուրը մամուլից չիմանան, կա՛մ էլ նման մի ուրիշ բան։ Բայց միշտ հիմնավորված է եղել դա։ Ուրեմն պետք չի պահանջել, որ հենց բան է պատահում, վազելով գնան հաղորդագրություն տարածեն։ Մանավանդ, որ հասարակությանը այդ տեմպը մեծ հաշվով ոչինչ չի տալիս։
Հրանտ Մելիք-Շահնազարյան