Երեկ մի անսովոր բան նկատեցի Րաֆֆու հանրահավքում, երբ խոսափողին էր մոտենում Պետրոս Մակեյանը՝ նրա աչքերը առկայծում էին ուրախությունից և հայտնվել էր երանության գրկում: Վերջապես այս մարդուն հնարավորություն էր տրվում խոսել ժողովրդի առաջ: Նույն բանը նկատեցի նաև Մանուլ Գասպարյանի մոտ, Արթուր Գասպարյանի մոտ ու ՀԱԿ-ի լուսանցքից դուրս մնացած գրեթե բոլորի հայացքներում: Տարիներ շարունակ այս մարդիկ ստվերում են մնացել, Տեր-Պետրոսյանի առկայծող աստղը նրանց ճրագը մարել է, և այսօր քիչ թե շատ մարդամեջ ընկել և կարծես այսօր իրենց լսում են ու նաև ծափահարում, բա այսքանից հետո ինչպես չասես՝ տղե՛ք շատ մի վեր-վեր թռչեք՝ ցած իջնել կա ...
Հ.Գ. Իրականում Տեր-Պետրոսյանի աստղն էր ձեզ լուսավորում, որ ձեր ճրագը չմարի ...