Հայաստանի Հանրապետության վարչապետը «խիստ հանձնարարական» է տվել Քննչական կոմիտեի ղեկավար կազմին, որպեսզի օրենքի խստությամբ պատժվի «ճվճվ» Արոյի որդին:
Հիմա հարց: Ի՞նչ իրավունք ունի գործադիր մարմնի ղեկավարը խառնվելու արդարադատության կայացմանը:
Վարչապետի օգնական Արամ Վարդևանյանը գրագետ ու բանիմաց իրավաբան ա, ինչի՞ չի հուշել, որ իրա շեֆը իրավունք չունի նման բանի մեջ մտնելու:
Բայց այս ամենի մեջ կա նաև մատնություն: Վարչապետը մատնեց, որ ինքը, իր կուսակցության վերնախավը հաճախ են խառնվում երկրի արդարադատության կայացմանը:
Իրավական ու սահմանադրական պետության մեջ, ոչ մեկ իրավունք չունի խառնվի նման հարցերին: Իսկ մեզ մոտ ամեն ինչ հակառակն ա: Սաղ թարս ա բուսնել:
ՀԳ. Գիտեմ, որ էդ ավտովթարի համար կալանավորվածի պապիկը վարչապետի ընկերն ա, դրա համար էլ, նման ապօրինի հանձնարարականով վարչապետը սրբագրում ա իրան:
Հարություն Մկրտչյան