Բանավեճերի ժամանակ ես անընդհատ նշում եմ, որ մեզ պետք է զարգացած հասարակություն, եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել: Ինձ ընդդիմանում են, շատ ժամանակ ասում են, որ իշխանությունն է մեաղավոր, որ հասարակությունը չի զարգանում, շատ ժամանակ նորից իշխանություններին մեղադրելով ասում են, որ մարդիկ ուղղակի ուրախանում են այս կամ այն մահով, որովհետև այլ ճար չկա:
Դե եկեք անընդհատ իշխանություններին մեղադրենք ու դեգրադացվենք: Այո, ամեն ինչ իդեալական չէ, ասեմ ավելին իդալականից հեռու է, բայց դա պատճառ չէ, որ կենդանական բնազդդը հաղթի բանականությանը:
Զարգացած հասարակությունը, ոչ թե փորձում նմանվել հացագործին և անպատիժ մնալ, այլ պահանջում է, որ հանցագործը պատիժ կրի: