Աջ ղեկով մեքենաների ներկրումը չի արգելվելու ապրիլի 1-ից։
Այս մի քանի շաբաթ տևած մեր համառ պայքարը ՀՀ տարանսպորտի կապի և տտ նախարարության հետ ուներ մեկ նպատակ՝ չսահմանափակել մարկանց ազատ ընտրության իրավունքը և մարդակն սեփականության սահմանադրական իրավունքը։

 

Բանակցությունները նախարարության հետ եղել են հետևյալի շուրջ․ նախագծից հանվում է վերահաշվառման արգելքը և նոր մենք նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ բանակցելու նախագծի բացասական կողմերը։ Այսինքն այն, որ նախարարության կողմից վերահաշվառման արգելքի կետի վերացումը մեր կողմից պետք է դիտարբեր որպես առաջ քայլ դա սխալ է և ես անձամբ դա այդպես չեմ համարում։

 

Նախարարությունը չի պառակտել "Աջ ղեկ" քաղաքացիական շարջումը, այլ մենք ավելի ուժեղ ենք հիմա քան երբևէ։ Մեր կողմից մշակվելու է առաջարկությունների փաթեթ, որը ամսի 12-ին կներկայացվի կառավարություն։ Նշեմ, որ ի տարբերություն նախարարության մեր կողմից մշակված փաթեթը կլինի փաստարկված և հիմնավորված։