Երևանի ավագանու՝ ԵԼՔ խմբակցության անդամ, ՔՊ կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Սիրելի հայրենակիցներ․
Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։
Հունվարի 19-ին, ժամը 17․00-ին ԵԼՔ դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։
Ո՛չ թանկացումներին եւ հարկային բեռի ավելացմանը։