Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայկական եթերում հնչող ռաբիս երաժշտությանը: Նա մասնավորապես գրել է. «Հայի մաքուր ու ազնիվ երգը, պարը, տարազը՝ այս է իմ կյանքն ու առաքելությունը: Ոչ ռաբիսին եթերում, Հայկական հեռուստաալիքները դեգրադացվել են, երգերն ու երգիչները՝ նույնպես։ Ամոթն էլ է լավ բան: Ո՞վ է մեղավոր՝ լսարա՞նը, որն ապահովում է բարձր վարկանիշ, թե՞ անորակը ցուցադրողն ու ստեղծողը»։