Բարձիթողի վիճակը և մեկը մյուսին հաջորդող խայտառակությունները Շիրակի պետհամալսարանում շարունակվում են արդեն երկու տարի...2017 թ-ի տարեվերջին տեղեկացրեցի,որ, ի տարբերություն հայաստանյան մյուս բուհերի ռեկտորների,ովքեր դեկտեմբերի վերջին օրերին իրենց բուհերի հոգաբարձուների խորհուրդների նիստեր հրավիրեցին և ներկայացրեցին սեփական հաշվետվությունները,Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը ֆուրշետ էր կազմակերպել...Նա մեծ հաճույքով պարի էր բռնվել դասախոսների հետ և թքած ունի հաշվետվություն ներկայացնելու վրա...
Սակայն իմ գրառումն( https://web.facebook.com/gagik.hambaryan/posts/1577941842289759?pnref=story ) ուղղակի հիստերիա առաջացրեց կրթական գործի Կոլումբոս ռեկտորի մոտ,ով բուհի լրատվական ծառայությանը հրահանգեց շատ արագ տեսանյութ պատրաստել և այդպիսով փոխարինել գոյություն չունեցող ռեկտորի հաշվետվությունն այսպես կոչված "կլիպով"...Պարոն Մինասյանը,ինչպես միշտ,փորձեց կրեատիվ լինել...Եթե հայաստանյան մյուս բուհերի ռեկտորները բավական երկար ժամանակ են ծախսում և պատրաստվում հաշվետվություն ներկայացնելուն,ապա Սահակ Մինասյանը ընդամենը 12 րոպեանոց մի խայտառակ ինքնագովազդային տեսահոլովակ է ներկայացրել հանրությանը,որը նույնիսկ ցուցադրվել է մարզային որոշ հեռուստաընկերությունների կողմից...Ինչպես ասում են՝"Ավելի լավ է չներկայացներ...":
Այդ տեսահոլովակը ևս մեկ ապացույց է,որ Սահակ Մինասյանը բացարձակապես չի հասկանում ինչ բան է բուհական կրթությունը և ապացուցում է,որ նա շատ է կարոտել դպրոցական ոլորտը,որը քարուքանդ անելուց հետո տեղափոխվեց Շիրակի Մայր բուհ՝այն ևս ավերելու համար... Պետք է նշեմ,որ պարոն Մինասյանի ցուցումով պատրաստված սույն տեսանյութի գրեթե կեսը վերաբերում էր բուհի հենակետային վարժարանին և այնտեղ կազմակերպված միջոցառումներին...Օրինակ՝պարզվում է,որ բուհի ձեռքբերումներից է հարիսայի փառատոնը,Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպված հեծանվավազքը և ինտելեկտուալ խաղերի կազմակերպումը... Զարմանալի է,որ պարոն Մինասյանն այդքան ուրախանում է ժամանցային միջոցառումների կազմակեպումներով և մեդիա-դեմքերի բուհ հրավիրելու մոլուցքով...
Պարոն Մինասյանը մոռանում է,որ նա շոումեն չէ,այլ բուհի՝գիտակրթական օջախի ռեկտոր է...Բուհերի ռեկտորներն իրենց հաշվետվություններում առանձնահատուկ տեղ են հատկացնում համալասարանի ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքների կատարաողականին.միջազգային և հանրապետական գիտաժողովների վերլուծություն, գիտական ուղղությունների զարգացման ցուցանիշների վերհանում, միջազգային համագործակցություն, ուսանողական և այլ ոլորտներում աշխատանքի գնահատում և այլն...Սակայն այսպիսի մանր-մունր, հատկապես գիտական առաջնահերթությունները Սահակ Մինասյանին չեն հետաքրքրում...Նա տվայտվում է բուհի 250 հազար դոլլարանոց դահլիճի և 52 հազար դոլլարանոց բուֆետի թալանները լեգիտիմացնելու խնդրով...Առանց ամաչելու հարցնում է."Էլ ու՞մ բերել դահլիճում ելույթ ունենալու համար..." Պարոն Մինասյանին դա է հետաքրքրում, շոուները, ֆուրշետները, օրերով գործի չգալը, անտեղի հաստիքներ բացելը...Ի դեպ,վիդեո հաշվետվության վերջին 2 րոպեն Սահակ Մինասյանը նվիրել էր ամանորի շնորհավորանքին...Այսինքն'պարոն Մինասյանն իր մեկ տարվա գործունեությունը տեղավորել էր 10 րոպեների մեջ...Այո՛,յոթը թիմերի մեջ 6-րդ տեղում գտնվող մեր ֆուտզալի թիմի գովազդն անելու,դպրոցի կողմից կազմակերպված հարիսայի փառատոնը և հեծանվավազքը գովազդելու համար այդ 10 րոպեն բավարար էին,քանի որ իրական հաշվետվության դեպքում պարոն ռեկտորը պետք է թվարկեր իր կողմից գործած բազմաթիվ հանցագործություններն ու ապօրինությունները...
Ամեն տարվա սեպտեմբերին ամբիոնների վարիչների, դեկանների, ստորաբաժանումների ղեկավարների կողմից նախորդ ուսումնական տարվա հաշվետվությունների ներկայացնելը ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից չեղարկվել է, որովհետև բուհական կրթության հանճարը քամահրանքով է վերաբերվում մինչև իր գալը գոյություն ունեցած արդյունավետ ու բարեբեր պրակտիկային,որն ի դեպ,կիրառվում է գրեթե բոլոր հայաստանյան բուհերում...Նա այդպիսի,ինչպես նա է ասում,զիզի-բիզի բաներ չի սիրում...Պարզվում է,պրոռեկտորների,ամբիոնների վարիչների, դեկանների և մյուսների տարեկան հաշվետվությունները զիզի-բիզի բաներ են...Պարոն Մինասյանը նաև չի հասկանում,որ իր հաշվետվության հիմքում պետք է դրված լինեն հենց վերը նշված անձանց և ստորաբաժանումների հաշվետվությունները...
Հավելեմ,որ հայաստանյան բուհերի ռեկտորների հաշվետվությունների ծավալները տատանվում են 120-500 էջի սահմաններում...Առաջարկում եմ,որ ինքներդ բացահայտեք,թե քանի էջ կկազմի Սահակ Միանսյանի 10 րոպեանոց հաշվետվությունը կամ տարեվերջյան ամփոփումը...
Հ.Գ.Ինձ հետաքրքիր է,թե ինչպե՞ս կարձագանքեր Սերժ Սարգսյանը,ով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է,եթե իր ներկայությամբ Սահակ Մինասյանը ներկայացներ իր հրահանգով պատրաստված տեսահոլովակը՝ որպես ՇՊՀ հաշվետվություն...Պատկերացնում եմ,թե արդեն 2-րդ րոպեին Սահակ Միանսյանը որտեղ կհայտնվեր...
Այն,ինչ ներկայացվել է Մինասյանի կողմից հանրությանը՝ տարրական հեգնանք և վիրավորանք է բուհի կոլեկտիվին, ուսանողությանը և ուսանողների ծնողներին... Copy-paste-ով աշխատող ռեկտորի (ապացույցները բազմաթիվ են) հաշվետվությունը հազիվ էլ այս մակարդակում լիներ…