Իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցը կրկին օրակարգում է հայտնվել։


Մինչ մեր ուշադրությունը սևեռված է Իրանում ընթացող զարգացումների վրա, Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն, ԻԻՀ նավթի փոխնախարար Համիդռեզա Արաղին կրկին խոսել է իրանական գազը Վրաստան արտահանելու հնարավորության մասին՝ նշելով, որ այն դեռ օրակարգում է՝ հստակեցնելով, որ արտահանումը պետք է կատարվի Հայաստանի տարածքով: 


Հետաքրքրական է, որ Իրանի էներգետիկ ոլորտի պաշտոնական աղբյուրը հիշեցրել է Վրաստանի էներգետիկայի նախարարության ոչ վաղ անցյալում արած այն հավաստիացումները, թե Թբիլիսին հակված է գազի ոլորտում համագործակցել Թեհրանի հետ: