Աշխարհում շատ լուրջ պետություններ կան, որ ԱՄՆ-ին փող են տալիս, ԱՄՆ-ն էլ իր հերթին այդ փողի մեջ մի քանի տոկոս մտնելով վերադարձնում է այն տիրոջը՝ պարտքի տեսքով: Այս երևույթի ցիվիլ բացատրությունն այն է, որ ԱՄՆ-ն մեծ ու բարդ ֆինանսական ենթակառուցվածք ունի, որը ապահովագրում է ներդրողների ռիսկերը և այլն, և այլն… Իսկ ավելի պարզ բացատրությունը՝ իրենք այդքան կան. Իրենք կարող են ձեր փողը վերցնել ու ձեզ պարտքով տալ՝ մեջն ունենալով տոկոսներ: Երբ ասում են, որ ԱՄՆ-ն 20 տրիլիոնի պարտատոմս է վաճառել ու պարտք է, դրա մի կլորիկ մասը որպես ավելի թանկ պարտք տրված է սկզբնական պարտատոմս գնողին: ԱՄՆ արտաքին ակտիվները 25 տրիոլին դոլար են կազմում: Սա իհարկե ոչ թե ԱՄՆ-ին է եկամուտ բերում, այլ դոլար տպողին ու վաճառողին, ինչը ինչքան էլ տարօրինակ է, բայց նույն բանը չէ: Այնուամենայնիվ, վատ բիզնես չի, չէ՞:
Նրանք կարող են դա անել, քանի որ երբ ամբողջ աշխարհը պատերազմում ու քանդվում էր, իրենք փող էին աշխատում դրա վրա ու Եվրոպայից «փախած» կապիտալը կուտակում: Հետո այդ կապիտալը ներդրեցին բանակի մեջ, որպեսզի մի արաբ շեյխի մտքով հանկարծ չանցնի, որ իր նավթը կարող է, ասենք, վրացուն վաճառել լարիով կամ շեյքելով, կամ որևէ այլ արժույթով, բացի դոլարից: Մինչդեռ, դոլարն ապրանք է, և այն նույնպես տոկոսով է տրվում բոլոր սպառողներին, այդ թվում, ԱՄՆ կառավարությանը: Պատկերացրեք, որ աշխարհի ԿԲ-ների ռեզերվների 65%-ը դոլարով է, մինչդեռ Եվրոյի դեպքում այն ընդամենը 19% է կազմում: Եվ այս պայմաններում բոլորը փող են մուծվում դոլարի տերերին՝ դոլարով փող պահելու «իրավունքի» համար:
Միացյալ զորախումբ ունենալու դեպքում Եվրոպայի փայը 19 տոկոսից կաճեր, դա հասկանում են բոլորը և առաջին հերթին դոլարի տերերը, որոնք Բրեքզիտով պատժեցին գերմանացիներին, ու եթե պետք լինի, նորից լիքը պատիժներ կկիրառեն։ Մերկելը չի կարող Հունգարիայի վարչապետին ասել՝ «մի հատ էլ ես արաբ թողել ներս, կգյուլեմ քեզ էլ, արաբներիդ էլ, արա՜»։ Մերկելի մոտ 75 տարվա մեջ առաջին անգամ նացիստները ԵՄ-ից դուրս գալու օրակարգով մտել են Բունդեստագ ու 94 մանդատ վերցրել: Նույնը Ֆրանսիայում է, Իտալիայի ֆինանսական կենտրոն Միլանում ու Վենետիկում էլ ինքնավարության օգտին հանրաքվեն 90 տոկոսից ավել քվե է հավաքել։ Կատալոնիայի մասին էլ կիմանաք, բայց սրանցից զատ ԵՄ-ում կա ևս մոտ 60 անջատողական շարժում: Դեմոկրատիա է բա… ինչ միացյալ զորախումբ: Եղածը մի երկու գրանտ չի՞, ասենք՝ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանություն…բլա… բլա… բլա…»:
Դոլարի ու տոկոսների անդադար շրջապտույտի մեջ է ամբողջ աշխարհը: Նույնիսկ ամենահզոր ու համառ համարվող «տղերքը» ստիպված են «մուծվել» դոլարի տերերին: 200 երկրներից ընդամենը մի քանիսն են այս համակարգից դուրս, մասնավորապես՝ Կուբան, Սուդանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան ու իհարկե Իրանը: Ընդ որում, եթե առաջին 4-ն իրենցից առանձնապես բան չեն ներկայացնում, ապա Իրանը դոլարի տերերի համար ահագին մեծ գլխացավանք է եղել ու գնալով մեծանում է: Իրանը ոչ միայն չի մուծվում ում որ պետք է, ոչ միայն առևտուր է անում այլ արժույթներով, ոչ միայն այլոց դրդում է հրաժարվել դոլարից (ինչպես օրինակ Պակիստանին մի քանի ժամ առաջ, ի պատասխան ԱՄՆ-ի հերթական ֆիասկոյի), այլ նաև համարյա դուրս է մղել ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքից, գրեթե կործանելով Սաուդիտներին ու շրջափակելով Իսրայելը: Իրանը դա կարողանում է անել, քանի որ Խոմեյնին բարի պապիկի դեմքով կնստի և սթափության կոչեր կանի իրենց դոլարածին նեոբոլշևիկ «Ծռիստներին», բայց պետք եղած ժամանակ գեներալ Ղասեմ Սոլեյմանուն թեթև ակնարկ կանի ու հազարներով «Ծռիստ» կփռթի մի քանի ժամում: Խոմեինին կարող է, իսկ Մերկելը՝ ոչ: Չի կարելի մոռանալ, որ այդ «բարի պապիկներն» են Աշուրան (մահապարտների ազգ-բանակ) ստեղծել, որի արարողակարգային տեսարաններից անգամ աշխարհի բնակչության մեծ մասը սփրթնում է:
Իրանի մակրոտնտեսական ցուցանիշներին նայելիս առաջին հայացքից թվում է, թե շատ բարդ վիճակում են՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 18% (ՀՀ-ից 3 անգամ ավել), բյուջեի դեֆիցիտ, ինֆլյացիա և այլն: Սակայն մի փոքր ավելի խորը ուսումնասիրելիս հասկանում ես, որ աշխարհի ամենամեծ պոտենցիալ ունեցող համակարգն է: Իրանը փաստացի արել է այն , ինչը Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան ու ՌԴ-ն երազում են անել: Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ միջազգային միջին ցուցանիշից տաս անգամ քիչ է, դոլարից չեն օգտվում, տարածքներ է, որ ԱՄՆ-ի ձեռքից տանում են, երկրից դուրս մոտ 120 միլիարդի (այսինքն իրենց պետպարտքից շատ) բռնագանձված ակտիվ ունեն, որն ուշ թե շուտ «ճշտով» ստանալու են: Տնտեսության 70%-ը պատկանում է պետությանը, իսկ ԻՀՊԿ-ին (իրենց ՊՆ-ի ու ԱԱԾ-ի խառնուրդը) պատկանում է տնտեսության համարյա մեկ երրորդը: Նոր Բաբելոնը ժամանակի հարց է:
Հ.Գ. Մինչդեռ մենք պղնձի հանքի փոխարեն մարզահամերգային համալիր ենք տալիս ՊՆ-ին ու թույլ տալիս, որ արժութային շուկայի «աստված» Ջորջ Սորոսը մեր բանակի ռեֆորմի դեմ շարժում ֆինանսավորի բոլորովին անթաքույց, հենց այդպես էլ գրելով՝ «ալտերնատիվ գիտակցման առաջացում»: