Վտարանդի հայ գրողների միության համահիմնադիր Ալեքսանդր Վարպետյանին երկու օր է գերության մեջ է պահում ԿԳԲ-ն, Երևանի Զվարթնոց օդանավակայանի մեկուսարանում: Թշնամիներին չենք դատապարտում. վաղուց հայտարարել ենք որ մտադիր ենք ոչնչացնել նրանց, հավատարիմ ենք մեր հայտարարությանը: Դատապարտում ենք դեռ լռություն պահպանող մեր հայրենակիցներին:
Ալեքսանդր Վարպետյանի ճակատագիրը համայն հայության խնդիրն է, ոչ իր, ոչ իր համակիրների, ընթերցողների: Այդ պատճառով զերծ ենք մնում այս հայտարարությունում նրա արժանիքները, ներդրումն և ավանդը թվելուց: Հայքում գտնվելու, ապրելու, կերտելու իրավունքը յուրաքանչյուր հայինն է, անկախ արժանիքից, ներդրումից, ավանդից, ծննդավայրից, կամ ապրելավայրից: Ալեքսանդր Վարպետյանը Երևանում ապրել է իր գիտակացական ամբողջ կյանքը, ունի տուն, զավակներ, թոռներ:
Ալեքսանդր Վարպետյանին տուն չթողնելը հենց հիմա, կդառնա համայն հայության պատմական հերթական խայտառակությունը, իսկ որ դա հենց այդպես լինի, խիստ կհետևեն բոլոր վտարանդի գրողներն ու լրագրողները:

Վտարանդի հայ գրողների միություն:
2012/ 04/ 06