ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր ժամը 23:30-ին Միացյալ Նահանգների պահանջով Իրանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ արտահերթ նիստ կհրավիրի:
Ըստ կանոնակարգի՝ անվտանգության խորհրդում որևէ հարց քննարկելու համար նվազագույնն անհրաժեշտ է 15 անդամից 9-ի համաձայնությունը: 5 մշտական անդամները չեն կարող օգտվել վետոյի իրենց իրավունքից: Այս շրջանում ԱԽ-ն նախագահում է Ղազախստանը:
Անկախ դրանից՝ թե ինչպիսի զարգացումներ կլինեն Իրանում, փաստ է, որ Իրանի միջուկային համաձայնությունը բեկանելու հարցում թեև ԱՄՆ-ի գործող վարչակարգը հաջողություն չունեցավ, սակայն Թրամփին հաջողվեց միջազգային օրակարգ բերել իրանական հարցը, այս անգամ՝ մարդու իրավունքների խնդրով: