Հայաստանի Հանրապետության Հրապարակով 5 րոպե քայլում ես ու հասկանում ես, թե տուրիզմն ինչո՞ւ չի զարգանում Հայաստանում։
Ես, որպես տուրիստ, եթե մտնեմ ինչ-որ երկրի գլխավոր հրապարակ ու տեսնեմ, որ այնտեղ մարմնավաճառների կայանատեղի է, այլևս երբեք չեմ վերադառնա։
Մարմնավաճառությունը մեզ մոտ օրինական չէ, դե ուրեմն համապատասխան մարմինները թող զբաղվեն այդ հարցով, թե չէ գլուխներս մտցրել ենք ավազի մեջ ու չենք տեսնում կատարվողը։ Ավելի լավ չէ՞ քաղաքից դուրս տեղ հատկացնենք և բացառապես այդ տարածքում օրինական համարենք մարմնվաճառությունը, թե չէ Հանրապետության Հրապարակ, Բաղրամյան փողոց, Ծերեթելի և այսպես շարունակ շարված ենք թիթեռնիկները, ի վերջո, սա Մայրաքաղաք է ոչ թե բարդել։
Էդգար Խաչատրյան