Իսրայելը Իրանում ալիքներ ա խառնում, բայց աչքիս ինքն ա էդ ալիքների տակ մնալու: Սա մի եսիմինչ արտառոց բան չէ, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա շաբաթը մեկ իրանական հրթիռներ են ընկնում, նրանք ընդամենը փորձում են ինքնապաշտպանվել: Ըստ ամենայնի ապարդյուն են փորձում: Ռազմականով ու տնտեսականով Իրանի դեմ ձև չունեն, մնում ա 80 միլիոնանոց երկրում մի քանի հազար մարդ հանեն փողոց ու ազատություն ռադիոկայանով ցույց տան որ ժողովուրդը ցասման մեջ է:
2018-ին շարունակելու է նվազել ԱՄՆ-ի հետևաբար և Իսրայելի ազդեցությունը: Կան բոլոր նախադրյալները որպեսզի Հայաստանի համար բարենպաստ իրավիճակ ստեղծվի: Բարենպաստ ասելով նկատի ունեմ պատերազմական իրավիճակ: Շատերին թվում է թե Արցախյան խնդրի լուծման բանալին Մոսկվայում է, մինչդեռ Թել Ավիվում կա առնվազն ևս մեկ անհրաժեշտ բանալի: Ադրբեջանը Իսրայելի արտաքին քաղաքական ու ազգային անվտանգության կարևորագույն գործոններից մեկն է: Ռազմավարական առումով թուրքերի հետ մեր բարիշելը ընդամենը ժամանակի հարց է, մինչդեռ հրեաների հետ տարբերակ չկա: