Դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետևանքով ունեցել էր մինչև 7 զոհ: Դիվերսիային մասնակցած ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին մնացել էր հայկական դիրքում:

 

Ադրբեջանական բանակի սադրանքները տևեցին երկու օր, ինչի հետևանքով երկու օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական:

 

Հայաստանի հանրապետության սահմանները թշնամու ահաբեկիչներից պաշտպանելու ընթացքում զոհվեցին՝


Ավագ լեյտենանտ ՇԱՎԱՐՇ Մելիքսեթի Մելիքյանը,


Շարքային ԷԴԳԱՐ Գրիգորի Նարայանը,


Շարքային ԷՐԻԿ Գարիկի Աբովյանը: