Գուցե ձևական հարթությունում, բայց Թուրքիան դեռևս ամենասկզբունքայինն է Երուսաղեմն Իսրայելի մայարաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշման դեմ պայքարում:
Դեկտեմբերի 13-ին վերոնշյալ որոշման հետ կապված Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ գագաթնաողովի եզրափակիչ հռչակագրում, որպես հակաքայլ Վաշինգթոնին և Թել Ավիվին, Արևելյան Երուսաղեմը հայտարարվել է Պաղեստին պետության մայրաքաղաք և կոչ է արվել բոլոր երկրներին՝ ճանաչել Պաղեստին պետությունը և Արևելյան Երուսաղեմը՝ որպես նրա օկուպցված մայրաքաղաք:
Եվ այսպես, ԻՀԿ գագաթնաժողովից ուղիղ 2 շաբաթ անց Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը հայտարարել է Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը՝ որպես Պաղեստինում Թուրքիայի դեսպանություն, իսկ գլխավոր հյուպատոսին նշանակել՝ որպես Պաղեստինում Թուրքիայի դեսպանի պաշտոնակատար: Էրդողանը նաև նշել է, որ քանի որ Արևելյան Երուսաղեմը ներկայում գտնվում է Իսրայելի օկուպացիայի ներքո, այդ իսկ պատճառով Թուրքիան դեռևս չի տեղակայում այնտեղ համապատասխան ցուցանակները, մինչդեռ Արևելյան Երուսաղեմը հանդիսանում է ամբողջ իսլամական ախարհի կողմից ճանաչված Պաղեստինի մայրաքաղաքը:
Այսպիսով, եթե Անկարայի քայլերին հետևեն նաև այլ արաբական և մուսուլմանական երկրներ, ապա իրավիճակը Երուսաղեմի շուրջ ավելի կշիկանա: