Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական օգտատերերից Ռոշան Ազիզովը ( Roshan Azizov ) ֆայսբուքյան իր էջում լատինատառ հայերենով հետևյալ գրառումն էր թողել. « Ես ապրում էմ Ադրբեջանում։ Ես պատերազմ չեմ ուզում։ Ես խաղաղություն եմ ուզում։ Մենք պետք է արյուն չթափենք։» Առաջինը, որ մտքովս անցավ, այն էր, որ Ազիզովը Ադրբեջանի նախաձեռնած, այսպես կոչված, «Հայ-ադրբեջանական խաղաղության հարթակի» մասնակիցներից է ։
Ադրբեջանական օգտատերերը և մի քանի կայքէջեր գրում են, որ Ռոշան Ազիզովը աշխատում էր Բաքվի թիվ 220 միջնակարգ դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցիչ և օրեր առաջ հեռացվել է աշխատանքից միայն այն բանի համար, որ դպրոցում և համացանցում խաղաղություն էր քարոզում։
http://muxalifet.az/bakida-ermniprst-mullim-isdn-qovuldu-fo…
Պարզվել է նաև, որ Ռոշան Ազիզովը Բաքու քաղաքում այդ ուղղությյամբ տարբեր ակցիաներ է կազմակերպել։ Մասնավորապես, աշակերտուհիներից մեկին Բաքվի տարբեր վայրերում՝ այդ թվում նաև հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, լուսանկարել է հայկական տարազով և լուսանկարը տարածել է համացանցում։