Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունն այնտեղ տեղափոխելու Դ. Թրամփի որոշման էֆեկտն ամերիկյան և իսրայելական գործուն դիվանագիտական քայլերի արդյունքում ընդլայնվում է. ըստ Իսրայելի ԱԳ նախարարության՝ այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում ավելի քան 1 տասնյակ երկրների հետ: Արդյունքում, Գվատեմալայից բացի, իրենց դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու պատրաստակամության մասին են նշել նաև Հոնդուրասը, Պանաման, չի բացառվում նաև Հունգարիայի և Ռումինիայի կողմից գործընթացին միանալու հնարավորությունը:
Հարկ է նշել, որ թվարկված բոլոր երկրները խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ-ում տեղի ունեցած քվեարկության ընթացքում կա՛մ պաշտպանել են ԱՄՆ-ի դիրքորոշումը, կա՛մ ձեռնպահ մնացել: