1903 թ. Ձմեռային պալատում անցկացված դիմակահանդեսը 20-րդ դարի պատմության նշանակալի իրադարձություններից մեկն էր: Ռոմանովներն այդ միջոցառմանը հրավիրել էին ոչ միայն արքայական ընտանիքի անդամներին, այլև այդ տարիների բոլոր նշանավոր մարդկանց:
Կանայք, իհարկե, անկախ տարիքից կամ ժամանակաշրջանից, միշտ փորձում են շլացուցիչ տեսք ունենալ և գրավել բոլորի ուշադրությունը: Այս դիմակահանդեսն էլ բացառություն չէր:
Արարողության ժամանակ արված սև-սպիտակ լուսանկարները գունավորել է Օլգա Շիրնինան, ով մանրամասն ուսումնասիրել է այդ ժամանակաշրջանը` մանրակրկիտ վերլուծության ենթարկելով յուրաքանչյուր դետալ:
Թե ինչ է ստացվել արդյունքում` տեսեք ստորև ներկայացված լուսանկարներում: