«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման քարոզչության պատասխանատուները չեն դադարում զարմացնել իրենց «ստեղծագործական ջիղով»: Կառույցի անունից հրապարակվել և սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են արևմտյան երկրներին ուղղված Սուրբծննդյան և Ամանորյա բացիկներ՝ սահմռկեցուցիչ տեսարաններով և տարաբնույթ սպառնալիքներ պարունակող գրառումներով: Որպես օրինակ՝ «Խալիֆայության նվերները ճանապարհին են», «Շուտով ձեր տոներին», «Խալիֆայության միայնակ գայլերը», «Մինչ նոր հանդիպում Նյու Յորքում» և այլն:


Ինչ խոսք, հաշվի առնելով ամբողջ աշխարհում առկա ահաբեկչական վտանգի բավական բարձր սպառնալիքը, հատկապես առավելապես թիրախավորված արևմտաեվրոպական երկրներում ձեռնարկվել են համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ.միայն Ֆրանսիայում տոնական միջոցառումների վայրերը հսկելու են ավելի քան 100 հազար ոստիկաններ և զինծառայողներ: Այսուհանդերձ, պետք է փաստել, որ ԻՊ-ի նման գործելաոճի առաջնանպատակը հոգեբանական գրոհն է՝ վախի և սարսափի մթնոլորտ ստեղծելու միջոցով անհարմարություն ստեղծել այսքան սպասված տոների ընթացքում:


ԻՊ-ի անունից տարածված Ամանորյա և Սուրբծննդյան բացիկներից մի քանիսը՝

Фото Armen Petrosyan.

Фото Armen Petrosyan.

Фото Armen Petrosyan.

Фото Armen Petrosyan.

 

Фото Armen Petrosyan.