Աղցան «Ձմեռ պապ». Տոնական սեղանի ամենայուրօրինակ ուտեստը. Հեշտ և պարզ բաղադրատոմս.
Բաղադրիչներ
Գազար-1հատ
Կոշտ պանիր-100գր
Ծովախեցգետնի ձողիկներ (Крабовые палочки) — 200գր.
Հավկիթ-2 հատ
Խաշած երկար բրինձ-1բաժակ
Բոլղարական պղպեղ
Սամիթ
Պապրիկա
Մայոնեզ
Աղ
Հատիկավոր սև պղպեղ
Պատրաստումը
Լվացեք գազարը, հեռացրեք կեղևը և անցկացրեք քերիչի մանր կողմով:
Խաշեք հավկիթը և անցկացրեք քերիչով, բացի 1 սպիտակուցից: Այն ձեզ հարկավոր կլինի զարդարման համար:
Կտրեք ծովախեցգետնի ձողիկները՝ առանձնացնելով կարմիր հատվածները, իսկ մնացած սպիտակ հատվածը կտրտեք խորանարդաձև:
Կտրտեք մի փոքր սամիթ և բոլոր բաղադրիչները խառնեք իրար:
Զանգվածին Ձմեռ պապու ձև տվեք, ինչպես տրված է պատկերում:
Մեր Ձմեռ պապու արտաքին հատվածը զարդարեք ծովախեցգետնի ձողիկների առանձին կտրտած կարմիր հատվածներով: Կարելի է նաև սպիտակուցի փոխարեն օգտագործել խաշած բրինձ:
Մուշտակի ծայրերն ու մորուքը ստացեք քերիչով անցկացրած ձվի սպիտակուցի միջոցով:
Կարմիր բուլղարական պղպեղը կարելի է օգտագորլե քիթը և կարմիր այտերը ստանալու համար:
Աչքերի փոխարեն օգտագործեք սև հատիկավոր պղպեղ: