Շուշանիկ Կուրղինյանի մասին քչերը գիտեն, ես էլ վերջերս իմացա, երբ անցնում էի Կոմիտասի անվան պանթեոնի կողքի լքված ու կիսաքանդ այգով։ Առաջին հայացքից ինձ թվաց, որ սա ուղղակի հուշարձան է, բայց հետո պարզվեց, որ դա Շուշանիկի գերեզմանն է...
Շուշանիկը 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկզբի բանաստեղծուհի է եղել, կարելի է ասել հայ առաջին ֆեմինիստուհիներից մեկը։
Նրա մի քանի բանաստեղծությունից կարելի է հասկանալ, թե ինչպիսի կամքի ուժ ունեցող, պայծառ մտքի ու այդ ժամանակների համար չլսված համարձակության տեր կին էր նա:
Մահացել է 1927 թ.-ին։ Պաշտոնապես թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։ Իսկ իրականում՝ դրանից 100-150 մետր հեռավորության վրա գտնվող լքված ու կիսաքանդ այգում...