Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումը սրել է ոչ միայն մուսուլմանական երկրների և Իսրայելի, ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, այլև՝ «կռիվ է գցել» հենց մուսուլմանական ճամբարում. պատճառը՝ Երուսաղեմի պաշտպանության համար մղվող արշավի առաջնորդումն է:
Բանն այն է, որ Թուրքիայի կողմից այդ ուղղությամբ ցուցաբերվող ակտիվությունը անթաքույց խանդ է առաջացրել հատկապես արաբական մրցակիցների, մասնավորապես' Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի մոտ, որոնք նաև ընդգծված անտարբերություն են ցուցաբերում Անկարայի տարաբնույթ նախաձեռնությունների հետ կապված.իսկ մրցակցությունը դրսևորվում է սուր հռետորաբանության, թվիթերյան գրառումների, «դիվանագիտական պատասխանատվության» տեսքով:
Այս անգամ «բանավոր ռինգում» են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (աշխատակազմով հանդերձ) և ԱՄԷ-ի ԱԳ նախարարԱբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանը, բանավոր «փոխհրաձգության» թեման էլ մեկդարյա վաղեմության դեպքերն են՝ oսմանյան զորահրամանատար Ֆահրեդդին փաշայի՝ մուսուլմաննների համար սրբազան սաուդյան Մադինա քաղաքում իրականացրած ռազմագործողության տարամեկնաբանությունները: Ի դեպ, պատմական անցքերի վերաբերյալ հեռակա «բանավեճը» հաճախ դուրս է գալիս էթիկայի սահմաններից՝ ուղեկցվելով նաև փոխադարձ անձնական վիրավորանքներով: Նշվածի վերաբերյալ ավելի մանրամասն կցված գրառման մեջ: