Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով հաջողվեց հայտնաբերել մինչ օրս անհայտ շուրջ քսանհինգ նոր լուսանկար՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական ռազմանավերի միջոցով տարհանելու տեսարաններով:
Հայտնաբերված բնօրինակ լուսանկարներն արվել էն 1915 թվականի սեպտեմբերին, ֆրանսիական ռազմածովային նավատորմի սպայի կողմից: Լուսանկարները ներկայացնում են նավակներով խաղաղ հայ բնակչությանը դեպի ռազմանավեր տեղափոխելու գործողությունները, նավերի տախտակամածին նրանց տեղավորումն ու այլ տեսարաններ:
Նորահայտ բնօրինակ այս լուսանկարները հանրությանը կներկայացվեն 2018 թ. ապրիլին: