Ցանկացած ժողովրդավարական համակարգերի կատարյալ կայացման համար առաջնային դերակատարում ունի պառլամենտարիզմ ասվածը: Բազմակուսակցական համակարգի ձևավորումն ուղղակի նպաստում է որպես ժողովրդավարական խորհրդարանի կայացման գործընթացին: Ժողովրդավարական հասարակությունում կուսակցություններն ունեն առանձնահատուկ առաքելություն՝ որպես քաղաքացիական հասարակության կարևորագույն օղակ և որպես իրենց կառուցվածքով բացառիկ դիրք ունեցող կառույցներ' միաժամանակյա ներկայությամբ հանդես գալը հասարակության և իշխանության մեջ:
Հարկ է նշել, որ պառլամենտարիզմը պետության ժողովրդավարության և իրավական պետություն կայացման համար հիմնական ուղենիշերից մեկն է: Պետք է փաստել, որ 1995-ին ընդունված սահմանադրության հիմնական բացերից մեկն այն էր, որ խորհրդարանական փոքրամասնության դերակատարումը հասցված էր մինիմումի: Սահմանադրական օրենքների ինստիտուտի բացակայությունը փոքրամասնությանը զրկել էր օրենսդրական քաղաքականության վրա որևէ իրական ներազդեցությունից:
ԱԺ-ում երեկ բավականին հետաքրքրիր դեպքեր տեղի ունեցան. «Ելք»-ի կողմից տասն անգամ հայտարարված 20 րոպեանոց ընդմիջումները, որոնց պատճառով նիստը մոտ երեք ու կես ժամ ուղղակի ձգձգվեց: ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի կոճակը չէր աշխատել և պատգամավորը խնդրել էր բանավոր արձանագրել իր քվեարկությունը: «Ելք» խմբակցությունը սա որակել էր, որպես օրենքի նախագծի անօրինական ընդունում, ինչի հետևանքով երեկ ԱԺ արտահերթ նիստի քվեարկության ժամանակ, օգտվելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի ընձեռված հնարավորությունից, տասն անգամ 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց՝ երկարաձգելով ԱԺ աշխատանքներիը:
Հարկ է նշել, որ տեղի ունեցածը խոսում է ԱԺ նախագահի ճիշտ աշխատանքի մասին, ով, օրենքի խախտում թույլ չտալով ու որևէ մեկի իրավունքները չխախտելով, կարողացավ վարել նիստը ու դա արեց խիստ հավասարակշռված: Կատարվածը ապացույց էր, որ կանոնակարգ օրենքը կարող է աշխատել, և փոքր խմբակցությունը նույնպես կարող է իր ձայնը լսելի դարձնել, ինչն իր հերթին վկայում է օրենքի ճկուն լինելու մասին: Եվ իսկապես, Արա Բաբլոյանի կեցվածքը ու սառնասրտությունը հաճելի անակնկալ էր, որովհետև մինչև ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում գումարված այս ԱԺ-ն, ցանկացած համանման իրավիճակում ականատես էինք լինելու ոչ այսպիսի վարքի։
Քանիցս ենք ականատես եղել, որ ԱԺ նիստերին տեղի են ունեցել զոռբայություններ և ԱԺ կանոնակարգ օրենքի ուղղակի խախտում, որը ուղղակիորեն ոտնահարում է պառլամենտը և արժեզրկում հանրության աչքի առաջ: Ընդգծենք, որ քվեարկությունների արհեստական երկարելու փաստի վերաբերյալ բավականին տոլեռանտ դիրքորոշում ցուցաբերց նաև ՀՀԿ խմբակցությունն ամբողջությամբ' բոլորը մեկ մարդու նման մնացին և քվեարկեցին բոլոր 11 օրինագծերին (ուղղակի նշենք, որ Նիկոլի նպատակը հենց ՀՀԿ-ականների, ինչպես նաև Բաբլոյանի համբերությունն ուղղակի չափում և չարաշահում էր' ամենատարբեր չարաճիճիություններ անելով):
Հ.գ. Երբ ԱԺ նախագահը քաղաքակիրթ է'շահում է պառլամենտարիզմը: Նմանատիպ գործիքներ կան աշխարհի բոլոր պառլամենտներում ու դրանից պետք է ճիշտ ձևով օգտվել' խորհրդարանի իրական ֆունկցիան պատշաճ մակարդակի բերելու համար: