ՀՀ-ում սրընթաց աճող միակ բանը ՀՀ պետական պարտքն է։ 2014թ. այն կազմել է 4.4 մլրդ դոլար, 2015թ.՝ 5.0 մլրդ դոլար, իսկ 2016թ. վերջին՝ 5.9 մլրդ դոլար' պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մոտեցնելով 55.0%-ի: Անհրաժեշտ է նշել, որ պետական պարտքի աճին զուգընթաց կավելանան նաև պարտքի սպասարկմանն ուղղվող գումարները (տոկոսագումարները):

 


Համաձայն ԱՎԾ-ի հրապարակման՝ 2016թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5 մլրդ 75.3 մլն դոլար, որը 7.4 %-ով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշին: Արտահանումը կազմել է 1 մլրդ 782 մլն դոլար, ներմուծումը՝ 3 մլրդ 292 մլն դոլար: Ներմուծումը գերազանցել է արտահանմանն ավելի քան 1.8 անգամ: Արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ-ի տեսակարար կշիռը կազմել է 27.7%, իսկ ԵՄ-ի տեսակարար կշիռը՝ 24.0%:

 


Տնտեսական շատ ցուցանիշների վերլուծությունը բացարձակապես չի խոսում ՀՀ-ի շահերի մասին, սակայն, եթե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքների մասին պետք է դատենք տնտեսական ցուցանիշներով, ապա «սպասելիքները չարդարացան» արտահայտությունը բավականին մեղմ է հնչում։