Այս տարվա մեջ արդեն քանի անգամ Ուկրաինայում ադրբեջանական համայնքը խնդիրներ է ունենում ու այդ ամենը կապված է հայերի հետ: Սկզբնական շրջանում Ուկրաինա մուտք գործող և Ադրբեջան ուղևորվող բեռնատարները անհետ կորում էին: Հետո սկսեցին անհետ կորել Ուկրաինայում ապրող հարուստ ադրբեջանցիներ: Այս ամենի մեջ ադրբեջանական կողմը մեղադրում էր Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին: Նրանց պնդմամբ Ավակովը անձնական պատերազմն էր հայտարարել Ադրբեջանին ու իր պաշտոնը օգտագործելով ճնշում էր նրանց:
Իհարկե Ուկրաինայում ապրող ադրբեջանական համայնքը ոչինչ չկարողացավ անել այս ամենի դեմ: Դա ավելի զայրացրեց երկրի ղեկավարությանը, մասնավորապես Իլհամ Ալիևին: Ալիևն էլ այսքան ժամանակ սպասում է, որ իր համայնքը գոնե մի ձևով պատասխան տա, բայց խնդիրները գնալով ավելի շատացան:
Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայում բացվեց Հայող ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: Խաչքարի բացումից հետո ադրբեջանական համայնքը կրկին սկսեց անիմաստ բողոքները, որը կրկին ոչ մեկին չէր հետաքրքրում: Հիմա Ուկրաինայի ադրբեջանցիները լուրջ խնդիր ունեն, նրանք փորձելու են համոզել Ալիևին, որ իրենցից ինչ-որ բան են ներկայացնում ու կարող են ազդեցություն ունենալ որոշ հարցերի լուծման հարցում: