Ադրբեջանում վաղուց արդեն սովորություն է դարձել մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների գերեզմանները պղծելը: Մոտ մեկ տարի առաջ զոհված զինվորներից մեկի եղբայրը քանդել էր բակում գտնվող եղբոր հուշարձանը և փոխարենը արագ սննդի կետ էր կառուցել: Դրանից առաջ էլ քանդել էին շենքի բակում գտնվող մեկ այլ զինվորի հիշատակին նվիրված պուրակը, փոխարենը խաղահրապարակ էին կառուցել:
Այժմ էլ պարզվում է շահիդների պուրակում ննջող զինվորների գերեզմանի քարերն են գողանում: Ադրբեջանում նման գերեզմանոցներում թաղվում են միայն զինվորները, ովքեր զոհվել են մարտական գործողությունների ընթացքում: Ընդհանուր հաշվով գողացվել է 10 մարմարից գերեզմանաքար, որոնց մի մասը զինվորների պատկերով: Կան գերեզմաններ, որոնց քարը գողանալու համար ամբողջությամբ ավիրվել է այդ գերեզմանը:
Ընդհանուր հաշվարկով միայն մեկ գերեզմանոցից գողացվել է ավելի քան 2000 մանաթի գերեզմանաքար: Այս քայլով նրանք ապացուցում են, որ նույնիսկ մահացած զինվորի հանդեպ տարական հարգանքի զգացում չունեն: Իրավիճակը ավելի պատկերավոր նկարագրելու համար ասեմ, որ օրինակ պատկերացրեք՝ Եռաբլուրից զոհված զինվորի գերեզմանի քար գնան ու գողանան: