Առաջին հայացքից ոչ մի վտանգավոր բան չկա նրա մեջ, որ քո անձնական օգտագործման հեռախոսի մեջ գրված համարները իմանան մի շարք այլ մարդիկ: Սակայն հարցը ավելի լուրջ է դառնում, երբ դրան մեկ այլ անկյունից ես նայում:
Առաջին խնդիրը նրանում է, որ ըստ համացանցում տարածված տեղեկությունների հեռախոսի համարների ինքնությունը պարզող ծրագիրը թուրքական է: Թուրքական ծրագիրն էլ շատ հեշտ կարող է հսկայական տեղեկություն տրամադրել ադրբեջանական կողմին:
Պարզ է, որ ձեր ներքևի հարևանի հեռախոսի համար ոչ թուրքերին , ոչ ազերիներին , ոչ էլ նույնիսկ հայերին ընդհանրապես չի հետաքրքրելու , եթե ձեր ներքևի հարևանը ինչ-որ պաշտոնյա կամ աչքի ընկած մարդ չէ:
Բայց գրեթե բոլորը իրենց հեռախոսի համարների ցանկում ունեն գոնե մեկ պաշտոնյայի կամ հայտնի մարդու համար, որին կամ ճանաչում են , կամ ինչ-որ մեկից լսել են համարը ու պարզապես գրանցել են հեռախոսի մեջ՝ մարդ ես կարողա պետք գա: Նման համարները գրեթե միշտ գրվում են անուն ազգանունով, պաշտոնով, կոչումով և այլն:
Ծրագրի օգնությամբ թուրքերը շատ հեշտությամբ իրենց բազայի մեջ ունեցան ՀՀ պաշտոնյաների՝ նախարարների, պատգամավորների, տարբեր կառույցի մեծ ու փոքր ներկայացուցիչների հեռախոսային տվյալները: Համարները իմանալու համար իհարկե կարելի էր կոտրել հեռախոսային օպերատորների բազան, սակայն դա շատ դժվար էր, բայց նաև հնարավոր է, որ այդ համարները նշված պաշտոնյանների անունով ընդհանրապես գրանցված չեն, բայց ձեր հեռախոսների մեջ պարզ գրված է, օրինակ՝ Վիգեն Սարգսյան նախարար: Դրան գումարվեց ամենահետաքրքիրը իրենց համար՝ զինվորականների տվյալներ, ծառայության վայրով, կոչումով, շատ դեպքում նույնիսկ վաշտի համարով, օրինակ՝ Կարեն 8-րդ վաշտ, Հովսեփ հրամանատար:
Հիմա կմտածեք՝ լավ դե համարա իմացան ի՞նչ պետքա անեն: Ասեմ: Հեռախոսային զանգերի լսում, հավելյալ տեղեկության ստացում, դրանց օգտագործում մեր դեմ: Համարի շնորհիվ անձնական ինֆորմացիաների ստացում: Սա պաշտոնյանների դեպքում: Զինվորների պարագայում ՝ համարի շնորհիվ կոնկրետ տեղի որոշում, զորամասի կամ դիտակետի կամ այլ ռազմական օբյեկտի հայտնաբերում և էլի լիքը բաներ:
Այսպես փորձեցի մանրամասն բացատրեմ , որ գոնե հաջորդ անգամ բոլորս մեկ անգամ ավել կարդանք այն ծրագրի մասին, որը պատրաստվում ենք օգտագործել ու որին հնարավորություն ենք տալու օգտվել մեր անձնական տվյալներից: