• «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը հնարավորություն է տալիս գործուղում մեկնող պատգամավորին հարցի քվերակության վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումը Ազգային ժողովի նախագահին ուղղված գրությամբ:
• Ես 2017 թվականի դեկտեմբերի 12-ից գտնվում եմ պաշտոնական գործուղման մեջ: Այդ պատճառով, օգտվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ինձ վերապահված իրավունքից, դեկտեմբերի 11-ին կազմված գրություններով առանձին-առանձին իմ դիրքորոշումն եմ հայտնել ինչպես 2017 թվականի դեկտեմբերի 12-ին գումարվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված, այնպես էլ 2017 թվականի դեկտեմբերի 19-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերի վերաբերյալ:
• 2017 թվականի դեկտեմբերի 19-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգին ծանոթացել եմ ՀՀ կառավարության դեկտեմբեր 7-ի նիստում քննարկված որոշումից: Այդ պատճառով էլ Ազգային ժողովի նախագահին ուղղված իմ գրություններով տեղեկացրել եմ, որ կողմ եմ քվերակում միայն այն նախագծերին, որոնք դեկտեմբերի 7-ի դրությամբ ընդգրկված էին Կառավարության որոշման նախագծում: Այս առումով պետք է հատուկ ընդգծեմ, որ դեկտեմբերի 7-ի նիստի արտահերթ նիստի օրակարգի որոշման նախագծի մեջ ընդգրկված չէր «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի և կից ներկայացվող նախագծերի փաթեթը: Այն հետագայում էր ընդգրկվել որոշման մեջ: Այդ նախագծերի փաթեթի վերաբերյալ, բնականաբար, ես դեկտեմբերի 11-ի դրությամբ չէի կարող դիրքորոշում հայտնել, ինչի հետևանքով էլ դրա վերաբերյալ գրություն ներկայացված չէր: