Բրիտանական հեղինակավոր The Financial Times թերթում լույս տեսած Իլհամ Ալիևի վարչակարգի հակաժողովրդավարական կառավարման մեթոդները քննադատող հոդվածը կրկին հիստերիա է առաջացրել Բաքվում...

 

Գործը հասել է նրան,որ "Եվրոպայի Խորհուրդը հրաժարվու՞մ է մարդու իրավունքներից" հոդվածը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը...Ինչպես և սպասվում էր,Հասանովն այն համարել է կողմնակալ,որը պատվիրված է "որոշ հակաադրբեջանական շրջանակների կողմից"...Հասանովը նաև դժգոհել է,որ վերջին շրջանում այսպիսի հոդվածներ հաճախ են լույս տեսնում հեղինակավոր պարբերականներում...

 


Ալի Հասանովը փորձելով բացատրել սեփական տիրոջ հակաժողովրդավարական կառավարման մեթոդներն ավելի լավ բան չմտածելով հայտարարել է."Երկրի բնակչության 81 տոկոսը պաշտպանում է երկրի ղեկավարության քաղաքականությունը..."Այսինքն,ազերիների մեծ մասը հաճույք է ստանում Ալիևների ֆաշիստական կառավարման մեթոդներից...

 


Հիշեցեմ,որ այս տարվա ամռանն Ալիևի նավթախավիարային դիվանագիտությունը բացահայտող հոդվածներով հանդես եկվա նաև բրիտանական The Independent պարբերականը... "Ադրբեջանական լվացքատան" մասին հոդվածները սկանդալ առաջացրեցին ոչ միայն Բաքվում,այլև եվրոպական այն մայրաքաղաքներում,որոնց ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններում մեծ հաճույքով ընդունել էին "մազութոտված սուլթանիկի" նվերները...
The Independent-ից հետո,հիմա էլ The Financial Times-ը դարձավ Բաքվի բռնապետի թշնամին...