Աղցան «Ձմեռ պապ». Տոնական սեղանի ամենայուրօրինակ ուտեստը. Հեշտ և պարզ բաղադրատոմս.

Բաղադրիչներ

Գազար-1հատ

Կոշտ պանիր-100գր

Ծովախեցգետնի ձողիկներ (Крабовые палочки) — 200գր.

Հավկիթ-2 հատ

Խաշած երկար բրինձ-1բաժակ

Բոլղարական պղպեղ

Սամիթ

Պապրիկա

Մայոնեզ

Աղ

Հատիկավոր սև պղպեղ

Պատրաստումը

  1. Լվացեք գազարը, հեռացրեք կեղևը և անցկացրեք քերիչի մանր կողմով:
  2. Խաշեք հավկիթը և անցկացրեք քերիչով, բացի 1 սպիտակուցից: Այն ձեզ հարկավոր կլինի զարդարման համար:
  3. Կտրեք ծովախեցգետնի ձողիկները՝ առանձնացնելով կարմիր հատվածները, իսկ մնացած սպիտակ հատվածը կտրտեք խորանարդաձև:
  4. Կտրտեք մի փոքր սամիթ և բոլոր բաղադրիչները խառնեք իրար:
  5. Զանգվածին Ձմեռ պապու ձև տվեք, ինչպես տրված է պատկերում:
  6. Մեր Ձմեռ պապու արտաքին հատվածը զարդարեք ծովախեցգետնի ձողիկների առանձին կտրտած կարմիր հատվածներով: Կարելի է նաև սպիտակուցի փոխարեն օգտագործել խաշած բրինձ:
  7. Մուշտակի ծայրերն ու մորուքը ստացեք քերիչով անցկացրած ձվի սպիտակուցի միջոցով:
  8. Կարմիր բուլղարական պղպեղը կարելի է օգտագորլե քիթը և կարմիր այտերը ստանալու համար:
  9. Աչքերի փոխարեն օգտագործեք սև հատիկավոր պղպեղ: