Վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտել GetContact անունով հավելվածը։
Այն թույլ է տալիս տեսնել, թե բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել, ինչի պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը։

Նշված հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլ է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։ Այսինքն՝ հավելվածը ներբեռնելով՝ ձեր հեռախոսի հասցեագրքում գրանցված բոլոր անձանց տվյալները հասանելի են դառնում հավելվածի համար՝ վտանգելով այլ անձանց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:

Ուստի խորհուրդ ենք տալիս չգրանցվել այս համակարգում, որպեսզի ձեր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չդառնան հանրամատչելի։

GetContact-ի բազայից հնարավոր է հեռացել հեռախոսահամարը, ինչն անելու համար պետք է մտնել այս հղումով՝ https://www.getcontact.com/en/unlist ու ջնջել այն։