Երևանում ահավոր շատացել են երթուղայիններում կատարվող գրպանահատության դեպքերը։ Վերջին օրում արդեն 10-րդ նմանատիպ դեպքն եմ լսում։ Գողանում են թե՛ տղաներից, թե՛ աղջիկներից։ Իսկ ի՞նչ է անում ոստիկանությունը նմանատիպ դեպքերը կանխելու համար։ Մեր հասարակությունն էլ իր մեղքի բաժինն ունի։ 10-ից մեկը միայն կգնա, բողոք կգրի։ Մնացածը «լավ տղա» են խաղում, ասում են թքած ու անցնում առաջ, դրանով իսկ սրիկաներին հնարավորություն տալիս հերթական անգամ թալանել մեկ ուրիշի հալալ քրտինքով վաստակած գումարը։ 2 դեպքի էլ ականատես են եղել մտերիմներս:
Գրպանահատները հիմանականում լինում են 3 կամ 2 հոգով: Լինում են շատ խառնված իրավիճակում, հայացքը անընդհատ պտտվում է և տպավորություն են ստեղծում, թե միայնակ են: Ձեզ վրա ընկնելու իմիտացիա են ստեղծում։ Ձեռքին ունենում են շարֆ կամ պայուսակ կամ տոպրակ, որը քողարկում է նրանց ձեռքերի հմուտ աշխատանքը: Թիրախավորում են այն մարդկանց, ովքեր զբաղված են խաղ խաղալով կամ հեռախոսով նամակներ գրելով: Հանդիպում են հիմնականում ամսվա սկզբի օրերին, ամսվա կեսին 15-16, և հիմնականում ամսվա վերջին օրերին, այսինքն՝ աշխատավարձի օրերին: Իսկ տոնական աժիոտաժի մեջ հանդիպում են ամեն օր:
Գրպանահատների կարելի է հանդիպել հիմնականում 39, 8, 50 համարի երթուղայիններում, 44 համարի ավտոբուսում: Եթե գիտեք այլ երթուղայիններում պատահած դեպքեր, ասացեք, տեղեկացնենք մարդկանց զգոն լինեն այդ համարներից օգտվելուց։
Ոստիկանությանն էլ կառաջարկեմ նշված համարներում օպերատիվ աշխատակիցներ ներդնեն ու կկարողանան վերահսկել իրավիճակը։