Ո՞վ չի սիրում փող: Չկա այդպիսի մարդ, ով անտարբեր լինի այդ ճռթճրթան թղթի հանդեպ: Փողը գրավում է, այն դառնում է այն մեխանիզմը, որը տիրում է ամբողջ աշխարհին: Եվ որքան էլ որ հերքենք փողի կարևորությունը, այն միևնույնն է զբաղեցնում են մեր միտքը: Սակայն սերը փողի հանդեպ փոխադարձ չէ: Կան այնպիսի մարդիկ, որոնց մոտ թղթադրամները երկար չեն մնում: Կամ ընդհանրապես փախչում են ձեռքից: Ահա 10 պատճառ, որոնց համար փողը Ձեզ չի սիրում:
1. Դուք խոսում եք միայն դրանց մասին
Խոսակցության գլխավոր առարկան՝ գումար աշխատելն է: Հաճախ խոսակցություններով էլ գործը ավարտվում է: Գումար աշխատելուն այդպես էլ ձեռը չի հասնում:
2. Սեփական եկամուտների անընդհատ գովերգումը
Դրամական պարգև եք ստացել և միանգամից սկսել գլո՞ւխ գովել: Փողերն այդպիսի մոտեցում նույնպես չեն սիրում: Թող Ձեր եկամուտը գաղտնիք մնա:
3. Բացասաբար եք վերաբերվում փողերին
Հնարավոր է՝ Ձեզ մանկուց սովորեցրել են, որ փողը չարիք է: Եվ ահա դուք փոխանցում եք Ձեր բացասական վերաբերմունքը հարստությանը՝ արդեն հասուն տարիքում:
4. Վախ մեծ եկամուտներից
Մարդը մտածում է, որ բարձր աշխատավարձի դիմաց նա ստիպված կլինի չափազանց շատ և տաժանակիր աշխատել: Ենթագիտակցորեն նա ընտրում է գումար վաստակելու այնպիսի տարբերակներ, որոնք քիչ պատասխանատվություն են պահանջում և բերում են ցածր եկամուտներ:
5. Դուք զբաղվում եք ոչ սիրելի աշխատանքով
Ոչ սիրելի աշխատանքը հաճույք չի պատճառում, այն մի կերպ են կատարում: Հենց այդ պատճառով դրա եկամուտն էլ քիչ է։
6. Նախանձը խանգարում է գումար աշխատել
Սովո՞ր եք նախանձով նայել ավելի հաջողակ կոլեգային: Այդ դեպքում պատրաստ եղեք այն բանին, որ փողերը Ձեզ մոտ չեն գալու: Չէ՞ որ Ձեր բոլոր ուժերը կենտրոնացված են նախանձի վրա, այլ ոչ թե աշխատանքի:
7. Դուք նստած եք առանց գործ
Փողը չի սիրում ծույլերին, որոնք անընդհատ նստած են առանց աշխատանքի: Ինչպե՞ս կարելի է գումար վաստակել, եթե ամբողջ օրը հեռուստացույց եք դիտում, դատարկ բաներով եք զբաղված և աշխատանք բոլորովին էլ չեք փնտրում:
8. Անընդհատ բողոքներ, որ փող չունեք
Դա արդեն նման է հոբբիի: Շատ մարդիկ սիրում են բողոքել դատարկ քսակներից: Փողը չի սիրում նվնվաններին, որոնք միայն արցունք են թափում, բայց ոչ մի կերպ չեն փորձում շտկել իրավիճակը:
9. Դուք չգիտեք ինչ անել փողերի հետ
Պետք է կարողանալ ճիշտ վերաբերվել փողերի հետ: Իմանալ որտեղ դրանք ներդնել, ինչպես բազմապատկել և ինչի վրա ծախսել: Կան այնպիսի մարդիկ, որոնք քամուն են տալիս փողերը, իսկ հետո բողոքում, որ աղքատ են:
10. Քչով բավարարվել
Ստանում եք ցածր աշխատավարձ, սակայն կուզեիք գնել նոր բնակարան կամ ավտոմեքենա՞: Ցավոք, այդպիսի մոտեցմամբ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: Չի կարելի բավարարվել նրանով՝ ինչ ունես: Ձգտեք աշխատել ավելին և այդ ժամանակ Ձեզ մոտ կհերիքի ֆինանսը երազանքները ի կատար ածելու համար:
Ոչ մեկի գլխին փողերը երկնքից չեն ընկնում: Դրանք ուղղակի ընկնում են այն ձեռքերի մեջ, որոնք դրանք գնահատում են: Դուք կարող եք նույնիսկ սուլել տանը և միևնույն է ունենալ շատ փող: Իհարկե, եթե դուք այն վաստակում եք, այլ ոչ թե նայում եք դրանց որպես անհասանելի կուռքի: