Հայաստանում աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների ներկրման և, հետագայում, շահագործման արգելքները ոչ մի բանի վրա հիմնված չեն: Այլ կերպ ասած, նման որոշում ընդունողները չեն հիմնվել օբյեկտիվ և հավաստի ոչ մի փաստի կամ գիտելիքի վրա:
Ընդունված փաստաթղթում որպես հիմնավորում բերվում են հետևյալ գործոնները, որոնք մեկ առ մեկ ես հիմա կքննարկեմ:
1.Գրված է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:
Հիմա, եթե մեքենայի ղեկը աջ կողմում է, Հայաստանում այդ մեքենան սկսու՞մ է երթևեկել ոչ թե աջակողմյան երթևեկությամբ: Իհարկե՝ ոչ, ղեկի դիրքից մեքենայի ընթացքի ուղղությունը չի փոխվում: Ուրեմն, այս հիմնավորումը կեղծ է:
2. Գրված է, որ «Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում»: Որտեղի՞ց այս տեղեկատվությունը, ձեզ ո՞վ է ասել, որ աջ ղեկով մեքենան վարելիս նման խնդիրներ են առաջանում: Նման խնդիրները վաղուց ունեն իրենց տեխնիկական լուծումները՝ լրացուցիչ հայելի, օրինակ: Սա որպես հիմնավորում ընդունելու համար պետք էր բերել ոստիկանության տվյալներ այն մասին, որ ՃՏՊ-ների մասնակից մեջ աջ ղեկով մեքենաները դարձել են պատահարի մասնակից հենց ղեկի դիրքի, ոչ թե մեկ այլ պատճառով: Քանի որ նման տվյալներ չկան, այն հիմնավորումը նույնպես կեղծ է:
Այլ հիմնավորում բերված չէ: Հետևաբար, նախագիծն ընդունվելու որևէ հիմք չուներ: Բայց ընդունվել է, ինչը նշանակում է, որ տղերքով հավաքվել են, մեկը մի անհիմն բան է ասել, մյուսները գլուծները թափ են տվել ու որոշում կայացնել:
Զզվելի է, որ մեծ մարդիկ կարող են այդքան անհիմն մտածել ու գործել: