Ադրբեջանական լրատվակայքերը գրում են, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը ամուսնացել է ադրբեջանցի հայտնի հեռուստալրագրողուհու՝ Զահրա Ռուստամովայի հետ: Զահրան ամուսնությունից հետո կրում է ամուսնու ազգանունը:


Զ. Գուլիևան նախկինում ամուսնացած է եղել գրող Ջավիդ Օսմանովի հետ և այդ ամուսնությունից ունի մեկ աղջիկ:


Հեռուստալրագրողուհին հայտնի է նաև իր «անկեղծ» լուսանկարներով ։