Հանուն գիտության զարգացման տարկետում պետք չէ: Գիտությունը զարգանում է ոչ թե տարկետումով, այլ նվիրումով, ձիրքով, գիտելիքներով, տաղանդով…
Նյուտոնը, Լոմոնոսովը, Էյնշտեյնը, Մենդելեևը, մյուս տաղանդավոր գիտնականները չգիտեին ինչ է տարկետումը, սակայն կատարեցին հայտնագործություններ և զարգացրին գիտությունը:
Ինչ է նշանակում օրենքի ընդունումից հետո անժամկետ հացադուլ հայտարարելը…Սա հիշեցնում է ռուսների ասած «После обеда горчицы не надо» արտահայտությունը կամ մանկական բակային կռիվ-կռիվ խաղի տրամաբանությունը…
Հա՛ տղաներ, նաև հանուն գիտության զարգացման սովորեք մայրենիով գրագետ և սահուն խոսել, պարզ և հստակ արտահայտել ձեր մտքերը: Նաև լավ մասնագետ, գիտնական դարձեք ու դրանով զարգացրեք գիտությունը…
Ռոբերտ Մելքոնյան