Իրաքյան Քրդստանի Սուլեյմանի և Հալաբջայի նահանգներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել և պահանջում են իշխանությունից, որպեսզի բարելավեն կենցաղային պայմանները: Հատկապես խոսքը գնում է էլեկտրոէներգիայի մատակարաման մասին: Ցուցարարները պահանջում են աշխատավարձերի վճարում, կոռուպցիայի դեմ պայքար: Մինչ այս պահը կան բազմաթիվ վիրավորներ , թե ցուցարարների և թե ոստիականական անվտանգության ուժերի կողմից:
Իրաքյան Քրդստանի կառավարությունը հանձնարարել է նահանգապետերին նահանգներում բնակչության խնդիրների մասին տալ հստակ և հավաստի տեղեկություն, որպեսզի ընդունվի համապատասխան որոշում: Նշեմ, որ այս նահանգները գտնվում են իրանական լոբբիստական ուժերի ազդեցության տակ:
Կարեն Հովհաննիսյան