«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը անօգուտ է համարել բանակցությունները և կրկին հացադուլ է սկսել: Տղերք դուք լո՞ւրջ եք։
Արդեն հացադուլ անել, ցույց անել, բանակցել այնքան է արժեզրկվել, որ նման վարվելակերպով բարդանում է հետագայում, որևէ նոր նախաձեռնության կամ շարժման գործունեությունը, ով ենթադրենք իրական պայքար է մղում:
Տունտունիկ եք սարքել:
Մինչ բանակցելը հավատացած էիք որ բան է փոխվելու, հետո հենց սկսեցիք բանակցել, մեկել հանկարծ վայ աման բացահայտեցիք, որ չէ է անօգուտ բան է իշխանությունների հետ բանակցելը: Նման ոչ կայուն գործելակերպով առաջին հերթին ձեզ եք վնասում և ամենակարևորը գալիք նախաձեռնություններին: